Jaguar XJ մոդելը կվերածվի գերշքեղ հիբրիդային մեքենայի
Jaguar ընկերության ղեկավարությունը կողմորոշվել է առաջատար մոդելի հարցում, որը փոխարինելու է գալու XJ սեդանին:
Motor.ru-ի ներկայացմամբ` այն լինելու «ամբողջությամբ վերաիմաստավորված գերշքեղ մեքենա» նոր սերնդի հիբրիդային ուժային համակարգով, որը կկառուցվի V6 շարժիչի հիման վրա:
Ակնկալվում է, որ նորույթը վաճառքում կհայտնվի 3 տարուց, իսկ մեքենայի պրեմիերան կկայանա 2018-ին` նախնական Jaguar XJ սեդանի թողարկման 50-ամյա հոբելյանի պատվին:
Բրիտանական ընկերության ղեկավարները քննարկում են ապագա XJ մոդելի տեսքը: Առաջարկ կա սեդանը փոխարինել «սուպերարտաճանապարհայինով», որը արտաքինով նման կլինի Range Rover Sport-ին:










