Առաջարկներ, որոնց շնորհիվ ձեր համակարգիչը կաշխատի ինչպես նորը

15:20 • 20.03.16

Մարդիկ մեքենայի յուղը փոխում են որոշակի ժամանակը մեկ, այցելում են բժշկի՝ ստուգվելու, կամ ատամնաբույժի, հետևում են, որ ժամանակին վճարեն հարկերը… Համակարգիչները ևս առանձնահատուկ խնամքի և ուշադրության կարիք ունեն:


Time-ն առաջարկում է նոր համակարգիչ գնելուց առաջ իրականացնել որոշ քայլեր, որոնցից հետո, հնարավոր է, հին ու անպետք թվացող համակարգիչը սկսի աշխատել ինչպես նորը:


Եթե դուք մի քանի րոպե ազատ ժամանակ ունեք, ապա նախ մաքրեք ձեր համակարգչի desktop-ը:
Համակարգելով կամ ջնջելով այնտեղ հավաքված ֆայլերը, դուք արդեն կսկսեք զգալ, որ համակարգիչը պակաս ծանրաբեռնվածությամբ է աշխատում:
 

Ջնջեք ավելորդ ծրագրերը. մենք օգտագործում ենք մեր ծրագրերի շատ փոքր տոկոսը: Եթե դուք չեք օգտագործել ծրագիրն անցյալ տարվա ընթացքում, խորհուրդ ենք տալիս պարզապես ջնջել այն:


Յուրաքանչյուր սելֆին կամ մայրամուտի նկարն առնվազն 3.5 մեգաբայթ տարածք է զբաղեցնում ձեր համակարգչում: Կան բազմաթիվ առցանց ծառայություններ, որոնք ավելի մեծ տարածք են տրամադրում, քան դուք կկարողանաք երբևէ օգտագործել: Օգտվե՛ք դրանցից:


Խորհուրդ է տրվում ձեր նկարները համակարգել առաջնահերթության հիմքով, այլ ոչ տարին մեկ անգամ:


Տարվա մեջ մեկ անգամ վիրտուալ ընկերների ցանկը մաքրելը լավ միջոց է՝ վստահ լինելու՝ արդյո՞ք ձեր լրահոսում միայն անհրաժեշտ տեղեկատվությունն է: Յոթերորդ դասարանի ծանո՞թ, զարմիկի ընկերոջ կողմից ղեկավարվող է՞ջ. ցտեսություն: Ձեր շրջանականը պահեք ամուր՝ տեղ տալով նրանց, ովքեր կապ ունեն ձեզ հետ:


Ձեր էլեկտրոնային փոստը պահեք հնարավորինս ազատ:
Նամակներն արխիվացնելու հիմնական տարբերակներից մեկն ամեն տարվա համար առանձին թղթապանակ բացելն է: Օրինակ՝ այն կոչել 2015, և անցյալ տարվա բոլոր նամակները հեռացնել:

 

Առաջարկներ, որոնց շնորհիվ ձեր համակարգիչը կաշխատի ինչպես նորը