Տիեզերագնացների նոր անձնակազմը ժամանել է Միջազգային տիեզերակայան (տեսանյութ)
ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի ներկայացուցիչ Ջեֆ Ուիլյամսն ու 2 ռուս տիեզերագնացները՝ Օլեգ Սկրիպոչկան ու Ալեքսեյ Օվչինինը, բարեհաջող հասել են Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ):
Ինչպես հայտնում է The Guardian-ը, անձնակազմի թռիչքը, որը տևել է մոտ 6 ժամ, մեկնարկել է Ղազախստանի «Բոյկանուր» տիեզերակայանից:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ նոր անձնակազմը փոխարինելու է գնացել ներկայում ՄՏԿ-ում գտնվող տիեզերագնացներին:










