Ֆրանսիացիները ներկայացրել են AeroGT սուպերքարը (լուսանկարներ, տեսանյութ)
Ֆրանսիական Bell & Ross ընկերությունը ներկայացրել է AeroGT սուպերքարի նախնական օրինակը, որի երկարությունը կազմում է 4.7 մ., իսկ բարձրությունը` 1.1մ.:
Ինչպես նշում է motor.ru-ն, նորույթը համալրված է 8 գլանանի բիտուրբո շարժիչով, որն ունի 4.2 լ աշխատանքային ծավալ ու 610 ձիաուժ հզորություն:
Աղբյուրը մանրամասնում է, որ այն 100 կմ/ժ արագություն է զարգացնում 2.9 վայրկյանում, իսկ 1 կմ տարածությունը հաղթահարում է 19.8 վայրկյանում: Մեքենայի զարգացրած առավելագույն արագությունը 315 կմ/ժ է:














