Մարտի 23-ին լուսնի կիսաստվերային խավարում կլինի. աստղաբան

13:55 • 21.03.16

 

Մարտի 21-ից հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում 1-ին տարվա ֆազան  է մեկնարկում, և այն անցնելու է բուռն. այս մասին մամուլի ասուլիսին ասաց աստղաբան-էզոթերիկ ԳուրգենՀովհաննիսյանը: Նա նշեց, որ աստղաբանի օրը նշվում է մարտի 20ին:


«Նոր փուլ է սկսվում, կրակային առյուծի տարին է  սկսվում: Քանի որ արևի տարին է,  և արեգակը ղեկավարում է բոլոր տասներկու նշաններից միայն առյուծին, բոլոր փոփոխությունները, որոնք կանխատեսվում էին, սկսվում են այսօրվանից»,- ասաց նա և նշեց, որ դա վերաբերում է, թե՛  քաղաքական, թե՛ տնտեսական փոփոխություններին, ինչպես նաև պատերազմական վիճակներին:


«Մոտակա 72 օրերի ընթացքում ագրեսիվ և ակտիվ փոփոխությունները զգացնել կտան: Մարտի 23-ին կունենանք լուսնի կիսաստվերային խավարում, աստղաբանական կշեռքը խոյ ուղեծրով է անցնելու, մեծ փոփոխություններ են լինելու»,- ասաց նա և նշեց, որ բուն գործընթացը հայկական ժամանակով  15:47-ին է լինելու, սակայն մեզ մոտ տեսանելի չի լինելու:


Գուրգեն Հովհաննիսյանն ասաց, որ լուսնի խավարումը հոգեկան ներաշխարհի դաշտում է դրսևորումներ ունենալու  և շատ խնդիրներ կառաջանա այս խավարումից սկսված: «Հնարավոր են վախերի, տագնապների, սթրեսային երևութների սրացում»,-ասաց նա և նշեց, որ այս փոփոխույթյունները նոր ջրհոսի դարաշրջանի հետ են կապված:


Անդրադառնալով սպասվող կանխատեսումներին, աստղաբանն ասաց, որ Հայաստանի համար դրական նախադրյալներ են նկատվում, պարզապես պետք է ճիշտ կիրառվի շանսը, կան հնարավորություններ շտկելու թերացումները, նոր կապեր հաստատելու: «Ռուսաստանի համար նոր շրջան է բացվում և իր մրցակիցներին անպսասելիորեն արագ անցնելու նախադրյալներ կան, կուտակված էներգիաներ կան, որոնք կարտահայտվեն»,- ասաց նա:
 

Մարտի 23-ին լուսնի կիսաստվերային խավարում կլինի. աստղաբան