Համացանցում հայտնվել է iPhone 7-ի ականջակալների առաջին լուսանկարը

21:23 • 21.03.16

Համացանցում հայտնված լուսանկարները հաստատել են այն ենթադրությունները, որ Apple կհրաժարվի  ականջակալների ստանդարտ 3.5 մմ լայնությամբ միակցիչից:

Корреспондент-ի հաղորդմամբ` սպասվելիք iPhone 7-ի EarPods ականջակալները պատկերող լուսանկարը հրապարակել է CNBeta չինական ռեսուրսը:

Ենթադրվում է, որ Apple-ի դիզայներները iPhone 7-ի դիզայնից կհանեն 3.5 մմ լայնությամբ միակցիչը, որպեսզի դրա փոխարեն երկրորդ բարձրախոսը տեղադրեն՝ ձայնի ավելի որակյալ արտադրության համար:  Բացի այդ, նման լուծումը թույլ կտա գաջեթն ավելի բարակ դարձնել, քան նախորդ iPhone-ներն էին:

Սպասվում է, որ iPhone SE-ն, որը ներկայացվելու է մարտի 21-ին դեռևս համալրված կլինի 3.5 մմ միակցիչով, սակայն ընկերության հաջորդ սմարթֆոնը` iPhone 7-ը կներկայանա նոր դիզայնով:

 

 

 

Համացանցում հայտնվել է iPhone 7-ի ականջակալների առաջին լուսանկարը