Apple ընկերությունն այսօր կներկայացնի իր նորույթները

13:15 • 21.03.16

Ամերիկյան Apple ընկերությունը մարտի 21-ին կներկայացնի իր սարքավորումների վերջին մոդելները, թե հատկապես որոնք՝ մինչ այժմ գաղտնի է պահվում, սակայն ԱՄՆ-ում փորձագետները համակարծիք են, որ խոսքը նոր iPhone SE սմարթֆոնի և iPad Pro պլանշետի մասին է, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Շնորհանդեսը կսկսվի ԱՄՆ-ի Արևմտյան ափի ժամանակով ժամը 10:00-ին (երևանյան ժամանակով՝ ժամը 21.00-ին) Կուպերտինոյում` ընկերության շտաբ-բնակարանում: Հրավիրատոմսերն առաջատար տեխնիկական փորձագետներին և ամերիկյան պարբերականների լրագրողներին ուղարկվել են մոտ 2 շաբաթ առաջ:

 

Սրահը, որտեղ կանցկացվի միջոցառումը, նախատեսված է միայն 300 մարդու համար, մյուսները կարող են հետևել միջոցառմանն առցանց հեռարձակման միջոցով: Նախկինում ընկերությունը, որպես կանոն, նման միջոցառումներ է անցկացրել ավելի խոշոր հարթակներում։
 

Apple ընկերությունն այսօր կներկայացնի իր նորույթները