Ինչպես երկարացնել ձեր iPhone-ի մարտկոցի «կյանքը». 5 պարզ քայլ (տեսանյութ)

15:20 • 21.03.16

Անխուսափելի փաստ է, որ ժամանակի ընթացքում մեր հեռախոսի մարտկոցը սկսելու է ավելի վատ աշխատել, գրում է The Business Insider-ը:


Այնուամենայնիվ, անխուսափելի չէ արագությունը, որով այն կհասնի այն վիճակին, երբ այլևս չի կարողանա պահել իր լիցքավորումը:

 

Լրատվամիջոցը ներկայացնում է 5 պարզ քայլ, որոնք անելիս դուք նվազեցնում եք ձեր մարտկոցի «կյանքը»:

 

Առաջին պատճառն iPhone-ը եղանակային ծայրահեղ պայմաններում օգտագործելն է: Հարկավոր է հեռախոսն օգտագործել սենյակային ջերմաստիճանում։ -5°C-ից ցածր կամ +35 °C-ից բարձր ջերմաստիճանի դեպքում iPhone-ն օգտագործելը մեծ վնաս է հասցնում մարտկոցին: Այն տարեկան կկորցնի իր առավելագույն կարողության 20 տոկոսը՝ + 25°C միջին ջերմաստիճանում: 0°C միջին ջերմաստիճանում ձեր հեռախոսը կկորցնի իր առավելագույն կարողության 6 տոկոսը:

 

Երկրորդ պատճառը մարտկոցի լիցքավորումը պարբերաբար թողնելն է, որ հասնի 0 կամ 100%-ի: Փոխարենը՝ հարկավոր է հեռախոսի մարտկոցը պահել 80%-ի և 50%-ի միջակայքում:

 

Երրորդ պատճառը հեռախոսը միշտ միացրած պահելն է, փոխարենը՝ հարկավոր է հեռախոսն անջատել, երբ այն օգտագործելու կարիք չունեք: Մշտական օգտագործումն, ի վերջո, կհանգեցնի մարտկոցի աշխատանքի վատթարացմանը։

 

Մյուս պատճառը WiFi-ը կամ Bluetooth-ը մշտապես միացված թողնելն է: Հարկավոր է անջատել դրանք, երբ հեռախոսը միացված չէ համացանցին WiFi-ով կամ սարքի՝ Bluetooth-ով:

 

Հինգերորդ պատճառն iPhone-ի լուսավորությունը 100%-ի վրա մշտապես թողնելն է: Փոխարենը՝ հարկավոր է միացնել լուսավորության ավտոմատ ռեժիմը՝ մարտկոցը խնայողաբար օգտագործելու համար։

 

Ինչպես երկարացնել ձեր iPhone-ի մարտկոցի «կյանքը». 5 պարզ քայլ (տեսանյութ)