Բրազիլական ընկերության նոր հավաքածուն հղի կանանց կօգնի պայքարել «Զիկա» վիրուսի դեմ
Բրազիլական ընկերությունը, որը զբաղվում է հղի կանանց համար նախատեսված հագուստի նախագծմամբ, նոր հավաքածու է ներկայացրել, որը կօգնի պայքարել «Զիկա» վիրուսի տարածման դեմ:
Ինչպես գրում է Oddity Central-ը` հագուստը կարված է հատուկ գործվածքից, որում ներծծված է «ցիտորնելա» կոչվող բնական նյութը, որը նախատեսված է մոծակներին վանելու համար: Հագուստն այնպես է մոդելավորված, որ հղի կանայք կարողանան խուսափել մոծակի խայթոցից և վիրուսով վարակվելուց:
«Զիկա» վիրուսը տարածվել է գրեթե ողջ Լատինական Ամերիկայի տարածքում և մեծ թվով մարդկանց է խոցել: Վիրուսը, որի դեմ պատվաստանյութ կամ դեղամիջոց չի հայտնաբերվել դեռևս, ազդում է հղի կնոջ ապագա երեխայի ուղեղի զարգացման վրա, ինչի հետևանքով կարող են մտավոր հետամնաց երեխաներ ծնվել:












