Ford-ը նոր լուսարձակներ է մշակել, որոնք չեն կուրացնի դիմացից երթևեկող վարորդներին

21:51 • 22.03.16

Ford ընկերությունը հեռահար լուսարձակման նոր տեխնոլոգիա է մշակել: Ամերիկյան մեքենաշինական հսկայի ինժեներների հայտնագործության շնորհիվ  մեքենայի դիմային լուսարձակների լույսն այլևս չի շլացնի ընդառաջ եկող վարորդներին:

Ինչպես հայտնում է  Autocar-ը` նորագույն տեխնոլոգիան առաջինը կփորձարկվի S-Max և  Galaxy մոդելներում:

Նոր տեխնոլոգիան հատուկ տեսախցիկ է ներառում, որն ամրացվում է դիմացի ապակու վրա:

Սարքավորումը  հետևում է մինչև 800 մետր հեռավորությամբ ընդառաջ ընթացող մեքենաների լուսարձակներից արձակվող լույսին: Ստացված  տեղեկության հիման վրա համակարգը լուսարձակների ճառագայթներն այնպես կհարմարեցնի, որ դրանք չխանգարեն դիմացի վարորդին:

 

Ford-ը նոր լուսարձակներ է մշակել, որոնք չեն կուրացնի դիմացից երթևեկող վարորդներին