Մահացել է Intel ընկերության հիմնադիր Էնդրյու Գրոուվը

08:34 • 22.03.16

Յոթանասունինը տարեկանում կյանքից հեռացել է Intel ընկերության հիմնադիր Էնդրյու Գրոուվը, այս մասին ասվում է ընկերության կայքում հրապարակված հաղորդագրությունում:


«Մենք խորապես վշտացած ենք Intel-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ և գլխավոր տնօրեն Էնդի Գրոուվի կյանքից հեռանալու կապակցությամբ։ Նա անհնարինը հնարավոր է դարձրել՝ ոգեշնչելով մասնագետների, գործարարների ամբողջ սերունդներ»,- ասվում է հաղորդագրությունում:


Գրոուվը ծնվել է Բուդապեշտում 1936-ին: 20 Տարի անց նա գաղթել է ԱՄՆ, որտեղ ստացել է բարձրագույն կրթություն և 1968-ին այլ մասնագետների հետ հիմնել է Intel ընկերությունը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:


 

Մահացել է Intel ընկերության հիմնադիր Էնդրյու Գրոուվը