Հին Kindle-ները մարտի 22-ից կանջատվեն համացանցից, եթե չթարմացվի ծրագրակազմը

12:55 • 22.03.16

Մինչև 2012թ. արտադրված Kindle սարքերի բոլոր մոդելները մարտի 22-ից ավտոմատ կերպով կանջատվեն համացանցից, հայտնում է The New York Daily News-ը:


Անջատումից խուսափելու համար օգտատերերը պետք է ներբեռնեն Kindle-ի ծրագրակազմի նոր տարբերակը: Հակառակ դեպքում օգտատերերն այլևս մատչում չեն ունենա դեպի Kindle Store, ինչպես նաև չեն կարողանա սինխրոնացնել իրենց վիրտուալ գրադարանները ամպային հավելվածի հետ:

Նշվում է, որ ծրագրակազմի նոր տարբերակի ներբեռնման համար հարկավոր է մտնել կարգավորումների մենյուն` Sync and Check for Item, ու հետևել հետագա ցուցումներին:


Ստորև ներկայացնում ենք Kindle-ի բոլոր մոդելները, որոնք ծրագրակազմի թարմացման կարիք ունեն`


 


              Kindles 1st Generation (2007)
• Kindle 2nd Generation (2008)
• Kindle DX 2nd Generation (2009)
• Kindle Keyboard 3rd Generation (2010)
• Kindle 4th Generation (2011)
• Kindle 5th Generation (2012)
• Kindle Touch 4th Generation (2011)
• Kindle Paperwhite 5th Generation (2012)


 

Հին Kindle-ները մարտի 22-ից կանջատվեն համացանցից, եթե չթարմացվի ծրագրակազմը