Alibaba ընկերությունն ապրիլին կներկայացնի իր առաջին «խելացի» մեքենան

14:54 • 23.03.16

Չինաստանի խոշորագույն Alibaba Group ինտերնետ- ընկերությունը պատրաստվում է ապրիլին Պեկինում մեկնարկող միջազգային ավտոշոուի շրջանակում ներկայացնել իր առաջին «խելացի» մեքենան, որը համալրված է լինելու մի շարք ժամանակակից տեխնոլոգիաներով:


Ինչպես հայտնում է ria.ru-ն, այն կունենա ներկառուցված համակարգիչ,  զգայակներ, շփման գործառույթ, ինչպես նաև առանց վարորդի միջամտության փոխադրամիջոցը կառավարելու հնարավորություն:


Ընկերության ներկայացուցիչները պատմել են, որ նորույթը լինելու է քրոսովեր, որն իրենից ներկայացնելու է այսպես կոչված՝ «ինտերնետ-մեքենա»։ Այն կունենա էլեկտրական մարտկոց, որը նույնիսկ 160.000 կմ տարածություն հաղթահարելուց հետո կպահպանի լիցքավորման 80 տոկոսը: Հայտնի է, որ մեքենայի ստեղծման գործում ներգրավված է եղել մոտ 800 գիտնական։

 

Alibaba ընկերությունն ապրիլին կներկայացնի իր առաջին «խելացի» մեքենան