Ներկայացվել է Audi R8 սուպերքարի բաց տանիքով տարբերակը (լուսանկարներ)

23:48 • 23.03.16

Audi  ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է R8 սուպերքարի բաց տանիքով տարբերակը, որի համաշխարհային պրեմիերան կայացել է Նյու Յորքի ավտոսրահում:

 

Ինչպես ներկայացնում է  Motor.ru-ն, Audi R8 Spyder-ի երկարությունը կազմում է 4. 426 մետր, լայնությունը` 1.940 մ, իսկ բարձրությունը` 1.244 մ: Սուպերքարը  համալրված է փափուկ տանիքով, որը կշռում է 44 կգ և ծալվում է էլեկտրահիբրիդային քարշակի միջոցով 20 վայրկյանում` 50 կմ/ժամ արագությամբ ընթանալիս:  Մեքենան կշռում է 1612 կգ:


Բաց տանիքով լիաքարշակ Audi R8-ը զինված է 5.2 լիտր ծավալով V10 շարժիչով, որը 540 ձիաուժ հզորություն է զարգացնում` աշխատելով 7 աստիճան ռոբոտացված փոխանցման տուփով:  100 կմ/ժամ-ը մեքենան հավաքում է 3.6 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 318 կմ/ժամ:

 

Ներկայացվել է Audi R8 սուպերքարի բաց տանիքով տարբերակը (լուսանկարներ)