Ապակուց պատրաստած գալարաձև տուն, անտառում. Ղազախ ճարտարապետի մտահաղացումը (լուսանկարներ)
Ղազախ ճարտարապետ Այբեկ Ալմասովը նախագծել է ապակուց պատրաստած գալարաձև տուն, որի մեջտեղում ծառ է, գրում է boredpanda.com-ը:
Պորտալի փոխանցմամբ, նման դիզայնի պատճառը քաղաքային աշխույժ կյանքից կտրվելն է: Նախագծի հեղինակի խոսքով՝ իր նպատակն է ժամանակակից դիզայներական ինդուստրիայի և բնության հարստության ու գեղեցկության համադրումը:
Կարևոր է նաև այն հանգամանքը, որ կառույցը չի վնասում բնությանը և հնարավորություն է տալիս կտրվել քարե շենքերից և միանալ բնությանը:
















