Mercedes-Benz-ը Նյու Յորքում ներկայացրել է GLC Coupe քրոսովերը (լուսանկարներ, տեսանյութ)
Mercedes-Benz ընկերությունը Նյու Յորքի ավտոսրահում ներկայացրել է GLC Coupe քրոսովերը, որը գրեթե նույնությամբ կրկնօրինակում է նույնանուն կոնցեպտը, որն առաջին անգամ ներկայացվել է անցյալ տարի` Շանհայի ավտոսրահում:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, Եվրոպայում նոր մեքենայի վաճառքը կսկսվի այս տարվա վերջին:
Քրոսովերի երկարությունը կազմու է 4.7 մ, բարձրությունը` 1.6 մ: Մեքենան փոքր-ինչ ավելի բարձր և երկար է իր հիմնական մրցակից BMW X4-ից: Քրոսովերի բեռնախցիկի տարողությունը կազմում է 1600 լիտր:
GLC Coupe-ն ստեղծվել է MRA հարթակի հիման վրա: Ներկա պահին մեքենան համալրող շարժիչներն են 2 լիտր ծավալով, 4 մխոցային բենզինային և դիզելային տարբերակները: Դիզելային տարբերակը 170 և 204 ձիաուժ հզորություն է զարգացնում, իսկ բենզինայինը` 211 և 250: Բոլոր շարժիչներն աշխատում են 9G-Tronic ավտոմատ փոխանցման տուփով:















