Ford-ը ցուցադրել է հոբելյանական Rent-A-Racer-ը

13:48 • 23.03.16

Ամերիկյան Ford մեքենաշինական ընկերությունը Նյու Յորքում մեկնարկելիք միջազգային ավտոշոուի նախաշեմին գաղտնազերծել է Rent-A-Racer մեքենայի 50-ամյակին նվիրված մոդելը։
 

Ինչպես նշում է The New York Daily News-ը, հոբելյանական 2016 Ford Mustang Shelby GT-H մոդելի պաշտոնական շնորհանդեսը կայանալու է շատ շուտով` Նյու Յորքում:


Դասականի ու ժամանակակիցի գրագետ համադրության արդյունքում ստեղծված մեքենան համալրված է 5 լ աշխատանքային ծավալով V8 շարժիչով: Այն կարտադրվի 140 օրինակով։
 


The 50th Anniversary edition "Rent-A-Racer" will be on display at this week's NY Auto Show.

Ford-ը ցուցադրել է հոբելյանական Rent-A-Racer-ը