Twitter-ը թույլ կտա լուսանկարի վրա անիմացիոն պատկերներ փակցնել. լրատվամիջոցներ
Ամերիկյան Twitter սոցկայքը փորձարկում է օգտատերերի համար նախատեսված նոր ծառայություն, որը հնարավորություն է տալիս անիմացիոն պատկերներ փակցնել հրապարակվող լուսանկարների վրա։
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն՝ Re/code պորտալին հղումով, ընկերությունն այս կապակցությամբ որևէ հստակ մեկնաբանություն չի տվել` ասելով միայն, որ իրենք միշտ էլ ուսումնասիրում են Twitter-ն ավելի արտահայտիչ դարձնելուն ուղղված հնարավորությունները:
Նշենք, որ լուսանկարներին անիմացիոն պատկերներ փակցնելու ծառայությունը կա Facebook-ում և Snapchat-ում։










