Հայտնի են Եվրոպայի լավագույն ավիափոխադրողները
Հիմնվելով 90 000 ուղևորների կարծիքների վրա` կազմվել է Եվրոպայի լավագույն ավիափոխադրողների վարկանշային աղյուսակը:
Ինչպես հայտնում է Euromag-ը, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ազգային փոխադրող Luxair-ը հաճախորդների գնահատականներով , 4.11 միավոր է հավաքել հնարավոր 5-ից:
Լավագույն եվրոպական ավիափոխադրողների եռյակը համալրել են ավստրիական Austrian Airlines (4,08) և շվեյցարական միջազգային Swiss International Air Lines (4,06) ավիաընկերությունները:
Առաջատար տասնյակում են հայտնվել նաև հունական Aegean Airlines, Գերմանիայի ազգային փոխադրող Lufthansa-ն, թուրքական Turkish Airlines, իռլանդական Aer Lingus, սկանդինավյան SAS, գերմանական Air Berlin և պորտուգալական TAP Portugal ավիաընկերությունները:










