Mazda MX-5-ը ճանաչվել է «Տարվա համաշխարհային մեքենա» (լուսանկարներ)

22:46 • 24.03.16

«Տարվա համաշխարհային մեքենա» ամենամյա մրցույթի հաղթողն է դարձել Mazda MX-5 ռոդսթերը: 23 երկիր ներկայացնող 73 ավտոլրագրողներից կազմված ժյուրիի քվեարկության արդյունքները հայտարարել են Նյու Յորքի ավտոսրահում:

 

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, MX-5 Mazda-ն  դարձել է ավելի ցածր, կարճ և լայն և որ ամենից կարևորն է` թեթև: 1.5 լիտր ծավալային և 2 լիտր ծավալային ատմոսֆերային շարժիչների հետ MX-5-ը  շարունակում է մնալ լավագույն մեքենաներից մեկը վարորդների համար:


Եզրափակչում MX-5-ը մրցակցում էր նոր սերնդի Audi A4-ի և Mercedes-Benz GLC նորագույն քրոսովերի հետ: Մրցույթում ռոդսթերն արժանացել է նաև «լավագույն դիզայն» մրցանակին` շրջանցելով Cadillac CT6, Mazda CX-3, Jaguar XE և Land Rover Disvovery Sport մոդելներին:
Տարվա սպորտային մեքենա է ճանաչվել  Audi R8 նորագույն մոդելը:


«Լավագույն կանաչ մեքենա» տիտղոսին արժանացել է  Toyota Mirai ջրածնային սեդանը:

 

Mazda MX-5-ը ճանաչվել է «Տարվա համաշխարհային մեքենա» (լուսանկարներ)