Ամերիկացի ֆիզիկոսը սարք է ստեղծել, որն անտեսանելի է դարձնում ցանկացած օբյեկտ (տեսանյութ)

00:20 • 24.03.16

Նյու Յորքի Ռոչեսթերի համալսարանի ֆիզիկոս Ջոն Հոուելը հնարել է  Rochester Cloak սարքը, գրում է Business insider-ը:

 

Այն իրենից ներկայացնում է  ոսպնյակների դասավորություն, որն այս կամ այն առարկայի շուրջը եղած լույսը բեկում է դրա  դիմաց` այն անտեսանելի դարձնելով: Ավելի ուշ գիտնականը ստեղծել է նմանօրինակ սարքի առավել մեծ տարբերակը:


Լույսն անդրադառնում է հայելիների շուրջը՝ թաքցնելով ցանկացած մեկին, ով աջ կողմում է: Ամբողջ սարքավորումն արժե 150 դոլար և պատրաստվել է տնտեսական խանութում վաճառվող իրերից:

 

 

Ամերիկացի ֆիզիկոսը սարք է ստեղծել, որն անտեսանելի է դարձնում ցանկացած օբյեկտ (տեսանյութ)