Jaguar-ը վերսկսում է «աշխարհի առաջին սուպերքարի» արտադրությունը (լուսանկարներ)

01:27 • 24.03.16

Jaguar ընկերությունը մտադիր է վերսկսել XKSS  մոդելի թողարկումը, որը ավտոարտադրողն անվանում է «աշխարհի առաջին սուպերքարը»: Առաջին մոդելները արտադրվել են 1957-ին:

 

Ինչպես ներկայացնում է  Motor.ru-ն, Jaguar XKSS մոդելը հանդիսանում է D-Type սպորտային մոդելի ճանապարհային տարբերակը: D-Type-ը 1950-ականներին երեք անգամ հաղթել էր Լե Մանի մրցարշավում:


1957-ին բրիտանական ավտոարտադրողն ընդամենը 16 օրինակ է թողարկել տվյալ մոդելից: Այժմ նախատեսվում է թողարկել ևս 9 մեքենա: Ընկերությունում նշել են, որ մեքենաները կարտադրվեն նույն չափանիշներով, ինչ 59 տարի առաջ:


Վերածնված Jaguar XKSS-ի առաջին օրինակները գնորդներին կհասնեն 2017-ի սկզբին:

 

Jaguar-ը վերսկսում է «աշխարհի առաջին սուպերքարի» արտադրությունը (լուսանկարներ)