Աստղագետները հետևել են Յուպիտերի և արևային ժայթյումների բախմանը

20:23 • 24.03.16

Աստղագետներն առաջին անգամ ռենտգենյան ճառագայթների սպեկտրում ուսումնասիրել են Յուպիտերի բևեռային հյուսիսափայլի փոփոխությունները, որոնք առաջացել են մոլորակի և Արևի պսակի զանգվածի ժայթքումների բախման արդյունքում:

 

Ինչպես գրում է INTERFAX.RU-ն, ուսումնասիրության հեղինակներն ընդգծում են լուսարձակման ինտենսիվության աճ` ավելի քան 8 անգամ: Հետազոտության արդյունքները հրապարակվել է Journal of Geophysical Research-ը Space Physics ամսագրում:


Արևային քամու մասին տվյալների հիման վրա գիտնականները հաշվարկել են, թե երբ  արեգակնային պսակի ժայթքումները կհասնեն Յուպիտերին, և ծրագրել են երևույթի դիտարկումը «Չանդրա» ռենտգենյան տիեզերական աստղադիտակի միջոցով:


Յուպիտերից ստացված լուսանկարում , որը հրապարակել է ՆԱՍԱ-ն, կարելի է տեսնել ռենտգենյան բևեռային լույսերն Արևի  պսակի ժայթքումների հետբախման պահին (ձախից) և երկու օր անց (աջից):

 

Աստղագետները հետևել են Յուպիտերի և արևային ժայթյումների բախմանը