Microsoft-ը արհեստական ինտելեկտով ռոբոտի է ներկայացրել, որի հետ կարելի է շփվել սոցիալական հարթակում

01:45 • 24.03.16

Microsoft ընկերությունը պատանիների համար նախատեսված նոր սոցիալական հաշիվներ է ներկայացրել, որտեղ հնարավոր է ողջ օրը շփվել  հաղորդագրությունների միջոցով, բայց ոչ թե որևէ անձի, այլ արհեստական ինտելեկտով օժտված ռոբոտի:

 

Ինչպես գրում է Business Insider-ը, դեռահասները կարող են «չատ անել» Tay-ի`  Microsoft-ի նորագույն ռոբոտի հետ:


Tay-ի հետ շփվելու ամենահեշտ հարթակը Twitter-ն է, որտեղ այն գրանցված է @tayandyou անվան տակ: Այն կպատասխանի իրեն ուղղված բոլոր թվիթներին ինչպես սովորական օգտատեր:

 
 

Microsoft-ը արհեստական ինտելեկտով ռոբոտի է ներկայացրել, որի հետ կարելի է շփվել սոցիալական հարթակում