Toyota-ն Նյու Յորքում ներկայացրել է միանգամից 3 նորույթ (լուսանկարներ)
Այսօր Նյու Յորքի Javits Center կենտրոնում մեկնարկել է միջազգային ավտոշոուն, որի շրջանակում միանգամից 3 նորույթով է հանդես եկել ճապոնական Toyota ընկերությունը:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, ներկայացված առաջին մոդելը Highlander արտաճանապարհային մեքենայի թարմացված տարբերակն է: Այն համալրված է 3.5 լ աշխատանքային ծավալով V6 շարժիչով:
Ներկայացված մյուս մոդելը Scion FR-S սպորտային մեքենան է, որն ունի բավական տպավորիչ տեխնիկական բնութագիր ու դրա հետ մեկտեղ՝ մատչելի է:
Ներկայացված 3-րդ և, թերևս, ամենասպասված մոդելը 2017 Prius Prime-ն է, որը համալրված է էլէկտրական շարժիչով։
2017 Highlander
Scion FR-S
Prius Prime










