Հնագույն ջրիմուռների նորահայտ տեսակն անվանել են Չինգիսխանի պատվին

00:46 • 25.03.16

Վիսկոնսին-Միլուոկի համալսարանի գիտնականները քարացած ջրիմուռների մինչ օրս անհայտ երկու տեսակներ են հայտնաբերել, որոնց տարիքը գերազանցում է 555 մլն տարին:

 

Ինչպես հաղորդում է  Scientific Reports պարբերականը, գիտական համայնքը ենթադրում է, որ կենդանական բազմազանության արագ զարգացումը տեղի է ունեցել մոտ 541 մլն տարի առաջ: Սակայն հայտնաբերված բազմաբջիջ կենսաձևերի նմուշները, որոնք կարելի է դիտարկել անզեն աչքով, պատկանում են ավելի հին ժամանակներին: 


Երկու նոր տեսակները հայտնաբերվել են Արևելյան Մոնղոլիայում: Հայտնաբերված տեսակներից մեկը  ստացել է Chinggiskhaania bifurcate անվանումը` Չինգիսխանի  պատվին:


 

Հնագույն ջրիմուռների նորահայտ տեսակն անվանել են Չինգիսխանի պատվին