Ներկայացվել է բաց տանիքով Mazda Miata մոդելի նորագույն շքեղ տարբերակը (լուսանկարներ)

00:22 • 25.03.16

Mazda Miata մոդելն ամենից շատ պահանջված և համեմատաբար մատչելի սպորտային մեքենաներից է ողջ աշխարհում: Այն հայտնի է նախևառաջ իր հեշտ մեխանիկական եղանակով բացվող տանիքով, որը շուտով կարող է փոփոխության ենթարկվել:

 

Ինչպես հայտնում է Tech Insider-ը, անցյալ գիշեր` Նյու Յորքի միջազգային ավտոսրահի բացմանն ընդառաջ, Mazda-ն ներկայացրել է Miata մոդելի բոլորովին նոր` կոշտ բացվող տանիքով տարբերակը:


Պաշտոնապես տեխնիկական հատկություններն ու գինը դեռևս չեն հաղորդվել:


Նշվում է, որ նոր տանիքը մեքենայի քաշը կավելացնի 45 կգ-ով, բայց այն աշխատում է արագ և առանց խոչընդոտների:

 

 

 

Ներկայացվել է բաց տանիքով Mazda Miata մոդելի նորագույն շքեղ տարբերակը (լուսանկարներ)