Շվեդները ստեղծել են աշխարհում առաջին երաժշտական սփռոցը (լուսանկարներ, տեսանյութ)

09:07 • 25.03.16

Շվեդական Smart Textiles ընկերությունը ստեղծել է աշխարհում առաջին «խելացի» սփռոցը, որին դիպչելու դեպքում լսվում են երաժշտական հնչյուններ:

 

Ինչպես նշում է Oddity Central-ը, ուշագրավ նորույթի ստեղծողները Լի Գուոն ու Մեթս Յոհանսոնն են, ովքեր երաժշտական սփռոցը «զինել» են համապատասխան զգայակներով: Դրանց դիպչելու դեպքում անակնկալ կերպով լսվում են դաշնամուրի ու թմբուկի հնչյուններ:

 

Հեղինակները պատմել են, որ Smart Textiles-ի սփռոցը դեռևս կատարելագործման փուլում է: Նրանք նաև հույս են հայտնել, որ աշխատանքների ավարտից հետո այն մեծ պահանջարկ կվայելի։


musical-tablecloth

musical-tablecloth2

 

Շվեդները ստեղծել են աշխարհում առաջին երաժշտական սփռոցը (լուսանկարներ, տեսանյութ)