Գիտնականները նորարար վզնոց են ստեղծել, որը հաշվում է ընդունած կալորիաների քանակը
Նյու Յորքի Բուֆալոյի համալսարանի համակարգչային մասնագետը նոր տարբերակ է մշակել ընդունած կալորիաներին հետևելու համար:
Ընդունած սննդի մեջ առկա կալորիաները թղթի վրա գրանցելու փոխարեն պարզապես անհրաժեշտ է կրել վզնոցը: Այն կարող է որոշել ընդունվող կալորիաների քանակը` ըստ վզնոցը կրողի ծամելու ձայնի:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը` կրովի սարքավորումը ստացել է AutoDietary անվանումը: Այն աշխատում է այն պարզ սկզբունքով, որ ցանկացած ուտելիքից տարբեր ձայներ են գալիս ծամելիս:











