Գիտնականները ցույց են տվել Տիտանի ամենաբարձր լեռը (լուսանկարներ)

13:36 • 25.03.16

Ամերիկյան Վուդլենդս քաղաքում մարտի 22-ին մեկնարկած Լուսնային ու պլանետար 47-րդ համաժողովի մասնակիցները նոր տեղեկություններ են ներկայացրել` կապված Սատուրնի ամենամեծ արբանյակի` Տիտանի ուսումնասիրության հետ:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, մասնագետները ցույց են տվել Տիտանի վրա գտնվող ամենաբարձր կետը` 3.337 մ բարձրությամբ Միտրիմ լեռը:

 

Ստորև ներկայացված լուսանկարում պարզ երևում է, որ Միտրիմից դեպի հյուսիս ընկած է մեկ այլ լեռ` 2.807 մ բարձրությամբ:

 

Բացի այդ, ներկայացվել են Տիտանի ուսումնասիրված տարածքների նոր քարտեզները, որոնք կազմվել են 2004-2015թթ. ընթացքում ստացված նոր տվյալների վրա:

 

Горы Титана

 

 

 

Изображение кратера

Новая карта Титана

Գիտնականները ցույց են տվել Տիտանի ամենաբարձր լեռը (լուսանկարներ)