Apple-ը հեռուստասերիալ կնկարահանի ընկերության ներքին կյանքի մասին

02:30 • 26.03.16

Apple-ը պատրաստվում է ռեալիթի շոու նկարահանել, որը կպատմի բջջային հավելվածների մշակման գործընթացի մասին:  

 

Ինչպես գրում է Rbc.ru-ն` վկայակոչելով New York Post-ի հաղորդագրությունը,  նախագծի շուրջ աշխատելու է հայտնի երաժիշտ Ուիլ ալ Էմը (Will.i.am) և ամերիկյան հեռուստաինդուստրիայի երկու վետերաններ, պրոդյուսերներ Բեն Սիլվերմանը և Հովարդ Օուենսը:


Ընկերության ներկայացմամբ` հեռուստասերիալի հիմքում  ընկած կլինի Apple-ի հավելվածների և ծրագիրների ստեղծման գործընթացը:

 

Apple-ը հեռուստասերիալ կնկարահանի ընկերության ներքին կյանքի մասին