Bulgari-ի smart ժամացույցները կհամալրվեն վճարային համակարգի գործառույթով
Ոսկերչական իրերի և ժամացույցների արտադրությամբ զբաղվող Bulgari ընկերությունը համագործակցության պայմանագիր է կնքել MasterCard-ի հետ:
Ինչպես տեղեկացնում է Rbc.ru-ն` Bulgari իտալական ոսկերչական տունը, MasterCard-ը և տեղեկատվության ոլորտում անվտանգության ապահովման առաջնորդ WISeKey ընկերությունը հայտնել են համագործակցության մասին: Նրանց նպատակն է վճարային գործառույթ մշակել Bulgari-ի պրեմիում դասի մեխանիկական ժամացույցների առաջին ինտելեկտուալ մոդելների համար:
WISeKey կիբերանվտանգության տեխնոլոգիայի շնորհիվ իտալական ապրանքանիշի smart ժամացույցների կրողները կկարողանան դրանց օգնությամբ վճարել 74 երկրի ավելի քան 4 մլն առևտրային կետերում կատարած գնումների համար:










