Ընկույզի միջնապատից պատրաստված թեյը պաշտպանում է սրտի հիվանդություններից և կաթվածից

23:43 • 26.03.16

Healthy food star-ը սրտի հիվանդություններից և կաթվածից պաշտպանող թեյի բաղադրատոմս է ներկայացրել:

 

Ընկույզից պատրաստվող այս թուրմն օգնում է կանխել զարկերակների խցանումն ու սրտի հիվանդությունների առաջացումը: Արյունատար անոթների խցանումը հաճախ տեղի է ունենում նիկոտինից թունավորման և յուղոտ ուտելիքների չարաշահման դեպքում:


Այս օգտակար թուրմը խորհուրդ է տրվում օգտագործել հատկապես ծխողներին: Թուրմի բուժիչ բաղադրամասը ընկույզի միջնապատն է:


4-5 ընկույզի միջնապատը պետք է հանել,  թրջել  երեկոյան, առավոտյան եռացնել և ըմպել ստացված թուրմը որպես թեյ: Այն պետք է ըմպել դատարկ ստամոքսով: Կանոնավոր օգտագործելու դեպքում այն կնպաստի նաև արյան ճնշման կարգավորմանը:

 

 

Ընկույզի միջնապատից պատրաստված թեյը պաշտպանում է սրտի հիվանդություններից և կաթվածից