Hyundai-ն Նյու Յորքում գաղտնազերծել է իր շքեղ բրենդի նորագույն մոդելը` Genesis G90

00:45 • 27.03.16

Հարավկորեական մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է իր երկար սպասված նորույթը` Genesis սերիական շարքի հերթական շքեղագույն սեդանը:

 

Ինչպես հայտնում է Tech insider-ը` Genesis G90 մոդելը, որը Hyundai Genesis G80-ի հաջորդն է շարքում, ներկայացվել է օրեր առաջ մեկնարկած Նյու Յորքի ավտոսրահում:


Դեռևս հայտնի չէ, նորագույն բրեդնի շքեղ ներկայացուցչի արժեքը, սակայն մոդելի հաջողությամբ կամ ձախողմամբ կպայմանավորվի բրենդի ապագան:


Smart մեքենան ներկայանում է հետիոտնին նկատելու և արտակարգ իրավիճակում ինքնուրույն արգելակելու գործառույթով: Մեքենայի սրահը կաշեպատ է, իսկ կառավարման վահանակի վրա աչքի է ընկնում այլընտրանքային ժամացույցը:


Մեքենան կարող է զինվել  365 ձիաուժ հզորությամբ V6 կամ 420 ձիաուժ զարգացնող  V8 շարժիչով:

 

Hyundai-ն Նյու Յորքում գաղտնազերծել է իր շքեղ բրենդի նորագույն մոդելը` Genesis G90