iOS-ի նոր տարբերակը խափանել է հին iPhone-ների ու iPad-ների աշխատանքը

16:45 • 27.03.16

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության iOS օպերացիոն hամակարգի նոր տարբերակը` iOS 9.3-ը, որի շնորհանդեսը կայացել էր անցած շաբաթ,  ներբեռնումից հետո լուրջ խնդիրներ է առաջացրել է iPhone սմարթֆոնների ու iPad պլանշետների հին մոդելների օգտատերերի համար:

Ինչպես հայտնում է independent.co.uk-ը,  նոր iOS-ի ներբառնման հետևանքով վերոհիշյալ սարքերի հին մոդելների աշխատանքը խափանվել է` թույլ չտալով օգտատերերին օգտվել դրանցից:

Նշվում է, որ ներկայում Apple-ի մասնագետներն ակտիվորեն աշխատում են` առաջացած խնդիրը վերացնելու համար:

 

iOS-ի նոր տարբերակը խափանել է հին iPhone-ների ու iPad-ների աշխատանքը