Subaru-ն Նյու Յորքի ավտոշոուին ներկայացրել է նոր Impreza սեդանն ու հեթչբեքը (լուսանկարներ)

14:38 • 27.03.16

Օրեր առաջ Նյու Յորքում մեկնարկել է միջազգային ավտոշոուն, որի շրջանակներում իրենց տպավորիչ նորույթներն են ավտոսիրողների դատին հանձնել մի շարք հեղինակավոր մեքենաշինական ընկերություններ:

Ինչպես նշում է The New York Daily News-ը, միանգամից 2 նորույթով է հանդես եկել Subaru բրենդը` ներկայացնելով Impreza-ի նոր տարբերակները` 4 դռնանի սեդանն ու հեթչբեքը:

Արտաքնապես իրարից տարբերվող մոդելներն ունեն մեկ ընդհանուր գիծ. դրանք համալրված են 2 լ աշխատանքային  ծավալով, 152 ձիաուժ հզորությամբ քառագլան Subaru շարժիչով: Բացի այդ դրանցում ներկառուցված են Android Auto և Apple Carplay համակարգերը:

Աղբյուրը մանրամասնում է, որ մեքենաները վաճառքում կհայտնվել ընթացիկ տարվա աշնանը:

The 2.0-liter, signature Subaru flat four-cylinder engine remains in both the standard sedan and hatchback versions of the Impreza, but has been tweaked for a slight power boost to 152-hp.Subaru rolled out both a standard sedan and hatchback version of the Impreza at the New York Auto Show.

Subaru-ն Նյու Յորքի ավտոշոուին ներկայացրել է նոր Impreza սեդանն ու հեթչբեքը (լուսանկարներ)