Օգտատերերը զանգվածաբար բողոքում են iPhone-ի ծրագրային նոր թարմացումից
iPhone սմարթֆոնների սեփականատերերը զանգվածաբար բողոքում iOS օպերացիոն համակարգի 9.3 տարբերակի թարմացման պատճառով առաջացած խնդիրներից, հաղորդում է Business Insider-ը:
Հեռախոսները «կախվում» են էլեկտրոնային փոստ և Safari դիտարկիչ մուտք գործելու փորձի ընթացքում: Բացի այդ, դադարել են նաև աշխատել բազմաթիվ հղումներ այլ հավելվածներում:
Այդ խնդիրների մասին օգտատերերը բարձրաձայնում են ինչպես Apple-ի տեխնիկական աջակցության ֆորումում, այնպես էլ Twitter սոցցանցում:
«Ես խոսել եմ Apple-ի աջակցության ծառայության հետ անցած գիշեր, և նրանք ասացին, որ գիտեն այդ խնդրի մասին և իրենց ինժեներներն աշխատում են թարմացման վրա (ենթադրաբար iOS 9.3.1), որը պետք է թողարկվի մոտակա օրերին»,- պաշտոնական ֆորումում գրել է iPhone-ի օգտատերերից մեկը:










