ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարողացել է կոտրել հանցագործի iPhone-ը` առանց Apple-ի օգնության
ԱՄՆ Արդարադատության նախարարությանը հաջողվել է ստանալ ահաբեկիչ Սաիդ Ֆարուքին պատկանած iPhone սմարթֆոնում առկա տեղեկության հասանելիությունը, դա արվել է առանց Apple ընկերության աջակցության։
Այս կապակցությամբ գերատեսչությունը հետ է կանչում ընկերության դեմ ներկայացված հայցը և խնդրում է դատարանին չեղարկել որոշումը, որը պահանջում էր Apple-ից օգնել իշխանություններին հեռախոսը կոտրելու հարցում։ Այս մասին ասվում է փաստաթղթերում, որոնք ուղարկվել են Ռիվերսայդ քաղաքի դատարան, փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ նախարարությունը խնդրել էր դատարանին հետաձգել լսումներն այն պատճառով, որ իշխանությունները փորձարկում են նոր մեթոդ, որի օգնությամբ իրենք կարող են ստանալ տեղեկության հասանելիությունը:
Հիշեցնենք, որ Կալիֆորնիայի դատարանը պահանջել է Apple-ից ՀԴԲ-ին տրամադրել ծրագրային ապահովում, որը թույլ կտա ստանալ այն տեղեկությունը, որը պահվում է ահաբեկչի սմարթֆոնում, ով կնոջ հետ միասին մասնակցել է Սան Բերնարդինո քաղաքում հաշմանդամների կենտրոնի վրա իրականացված հարձակմանը։










