Աուտիզմով հիվանդ մարդիկ ունակ են կարեկցելու ուրիշներին. հետազոտություն
Գիտնականները կոտրել են այն պատկերացումը, որ աուտիզմով հիվանդ մարդիկ սառն են շփման մեջ և հակված չեն կարեկցանք դրսևորելուն: Scientific Reports ամսագրում հրապարակված վերջին հետազոտության համաձայն` աուտիստները հակված են կարեկցել ուրիշներին, երբ իրենք հայտնվում են «բարոյական երկընտրանքի» իրավիճակում:
Հետազոտողների ուսումնասիրությունների համաձայն` աուտիստները շատ գթասիրտ են և բոլորից շատ են ձգտում խուսափել շրջապատին վնաս հասցնելուց: Աուտիստների սառնության մասին պատկերացումներ պայմանավորված են հիվանդների մոտ առկա «ալեկսիտիմիայով» (իրենց սեփական շրջապատի զգացմունքները հասկանալու անկարողություն), որը կարող է հանդիպել նաև առողջ մարդկանց մոտ: Երկար ժամանակ «ալեկսիտիմիայի» նշանները պարզապես շփոթում էին աուտիզմի համախտանիշերի հետ:
Գիտնականներն այս եզրահանգմանն են եկել` փորձի ընթացքում աուտիզմով հիվանդներին «բարոյական երկընտրանքի» առաջ են կանգնեցնելով:










