Մեմֆիսում բացվել է ամենաինքնատիպ Apple Store-ը (լուսանկարներ)
Ամերիկյան Մեմֆիս քաղաքում հաճախորդների առջև իր դռներն է բացել Apple տեխնոլոգիական ընկերության ամենազիլ խանութը, որը միանգամից ուշադրություն է գրավում տեղադրված հսկայական հեռուստացույցի շնորհիվ։
Ինչպես նշում է appleinsider.com կայքը, ահռելի չափերով հեռուստացույցի գինը 1.5 մլն դոլար է: Այն հատուկ պատրաստվել է Apple Store-ի համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ սրահը հագեցած է մի շարք դիզայներական լուծումներով, որոնց շնորհիվ տարածքն առավել ընդարձակ է երևում` հաճախորդների աչքից քողարկելով ավելորդ դետալները.














