Oculus Rift վիրտուալ ակնոցի առաջին օգտատերերը կիսվել են տպավորություններով

20:04 • 29.03.16

Վիրտուալ իրականության Oculus Rift  ակնոցը ձեռք բերած առաջին սպառողը, ով կիսվել է իր տպավորություններով, Ալյասկայում բնակվող ծրագրավորող և գեյմեր Փալմեր Լաքին է: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, նրա տպավորությունները նորագույն սարքից բավականին դրական են:

 

Վերջինս ընդգծել է, որ առաջին իսկ օրը ակնոցով մի քանի ժամ է անցկացրել: Այդ ընթացքում սրտխառնոցի թեթև զգացում է ունեցել, սակայն, ընդհանուր առմամբ, նրա տպավորությունները չեն փոխվել:


Նորգույն արտադրանքի մասին դրական արձագանք է հրապարակել նաև  Business Insider-ի լրագրող Սթիվեն Թվիդին:


«Բոլոր  զգացողությունները սրվում են, ուժեղանում է կապը հերոսի հետ ինչպես խաղերում, այնպես էլ կարճ տեսանյութերում, իսկ գործողություններն իսկապես զվարճացնում են»,- ասել է Թվիդին:


Time հանդեսի ներկայացուցչուհին արտադրանքը բնութագրել է որպես «հիանալի, բարդ և թանկարժեք»:

 

 

Oculus Rift վիրտուալ ակնոցի առաջին օգտատերերը կիսվել են տպավորություններով