$99 արժողությամբ սարքը սմարթֆոնը վերածում է 3D տպիչի (տեսանյութ)
3D տպիչերը բավականին թանկ հաճույք կարող են լինել շատերի համար, սակայն OLO կոչվող ընկերությունը նոր սարք է ստեղծել, որի միջոցով 3D տպագրություն ավելի մատչելի կդառնա:
Ինչպես նկարագրում է Tech insider-ն, այն իրենից թեթև արկղանման սարք է ներկայացնում, որը հատուկ խեժի օգնությամբ և սմարթֆոնից սպիտակ լույս կլանելով` կարող է զանազան 3D իրեր ստեղծել: Սարքն առաջին անգամ ներկայացվել է 2015-ի հոկտեմբերին` Արտադրողների համաշխարհային տոնավաճառին, իսկ այժմ գրանցվել է Kickstarter կայքում:
Նոր սարքը վաճառվում է 99 դոլարով: Տպիչն աշխատում է գրեթե ցանկացած սմարթֆոնով, այդ թվում` iPhone 6S+ով: Տպագրվող առարկաները կարելի է ընտրել հավելվածներից, որոնք աշխատում են iOS, Android և Windows օպերացիոն համակարգերում:










