30 տարի անց սեքսը չի հանդիսանա երեխա ունենալու միակ եղանակը. ամերիկացի պրոֆեսոր

20:57 • 29.03.16

Ամերիկյան Սթանֆորդ համալսարանի գենետիկայի և իրավունքի պրոֆեսոր Հենրի Գրիլին, իր նոր «Սեքսի վերջը և մարդկային վերարտադրության ապագան» գրքում պնդել է, որ 20-30 տարի անց զարգացած երկրներում մարդիկ կդադարեն երեխա ունենալու համար զբաղվել սեքսով, գրում է mirror.co.uk-ը:

Գրքի հեղինակի կարծիքով,  սպերմատոզոիդի և ձվաբջջի միխառնումը տեղի կունենա ոչ թե սեքսի միջոցով, այլ լաբորատորիայում, որտեղ և գիտնականները զույգերի համար երեխաներ «կպատրաստեն»:

Նման եղանակով երեխայի լույս աշխարհ գալը, հնարավորություն կտա խուսափել բազմաթիվ արատներից, որոնք ի հայտ են գալիս բնական եղանակով երեխա ունենալու պարագայում:

Հեղինակը նշում է, որ սեքսը կդառնա հոբբի և հավելում, որ ծնողները նույնիսկ հնարավորություն կունենան ընտրել իրենց երեխաների առավելությունները և իմանալ, թե որքան խելացի, հմայիչ և առողջ հնարավոր է լինի իրենց սերունդը:

30 տարի անց սեքսը չի հանդիսանա երեխա ունենալու միակ եղանակը. ամերիկացի պրոֆեսոր