Ամերիկացիները սմարթֆոնի տեսքով ատրճանակ են ստեղծել (լուսանկարներ)

10:48 • 29.03.16

ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում հիմնված Ideal Conceal ընկերությունը ստեղծել է երկփող ատրճանակ, որն արտաքուստ հնարավոր չէ տարբերել սովորական սմարթֆոնից:

 

Ինչպես նշում է The New York Daily News-ը, դիզայներական հնարամիտ լուծման շնորհիվ 380 տրամաչափի զենքը կարելի է ամենուր կրել` չգրավելով իրավապահների ուշադրությունը: Նշվում է, որ նորույթը վաճառքի է հանվելու տարեվերջին` 395 դոլարով:

 

Ատրճանակն արդեն հասցրել է գրավել  ԱՄՆ-ի Ոստիկանական կազմակերպությունների ազգային ընկերակցության տնօրեն Բիլ Ջոնսոնի ուշադրությունը: Նա քննադատել է նորույթը` նկատելով, որ այսօրինակ քողարկված զենքերը զգալի կբարդացնեն ոստիկանների աշխատանքը։

 


The Ideal Conceal pistol is slated to go on sale later this year.The .380-caliber handgun that looks like a mobile phone will allow its owners to, in the words of its inventors, "carry your pistol with you on any occasion."

Ամերիկացիները սմարթֆոնի տեսքով ատրճանակ են ստեղծել (լուսանկարներ)