Hyundai-ն մեքենայի դռների նոր տեսակ է ստեղծել (լուսանկար)

19:11 • 30.03.16

Hyundai ընկերությունը մեքենայի դռների նոր տեսակ է մշակել: Ավտոարտադրողի խոսքով` նորույթը նախատեսված է հանգստի և ճամփորդելու նպատակով օգտագործվող մեքենաների համար:

Հենց այդ պատճառով էլ Hyundai-ն նման տրանսպորտային միջոցներն անվանել է recreational vehicle (տրանսպորտ հանգստի համար): Նորույթը կորեացիներն արտոնագրել են ԱՄՆ-ում:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն`  նոր մշակումը հետևի դռների երկու տեսակ է նախատեսում` սահող-բացվող և «ճայի թևերի» տեսք ունեցող: Առաջին տարբերակն օգտագործվում է ուղևորներին իջեցնելու համար, իսկ վեր բարձրացրած դռները հեշտացնում են բեռների դուրս բերումը մեքենայից:
 

 

Hyundai-ն մեքենայի դռների նոր տեսակ է ստեղծել (լուսանկար)