Instagram-ում ներբեռնվող տեսանյութերի տևողությունը երկարացվել է
Instagram-ում այսուհետ հնարավորություն կլինի ներբեռնել մինչև 60 վայրկյանանոց տեսանյութեր, տեղեկացնում է blog.instagram.com-ը:
Ընկերության ներկայացուցիչների տվյալների համաձայն վերջին 6 ամիսներին ներբեռնվող տեսահոլովակների թիվն ավելացել է 40%-ով: Այդ առիթով Instagram-ն առաջարկում է փորձել ավելի ազատ ձևաչափ:
Հիշեցնենք, որ նախկինում Instagram-ի օգտատերերն հնարավորություն ունեին սոցիալական ցանց ներբեռնել 15 վայրկյան տևողությամբ տեսանյութեր:










