Kia-ն ներկայացրել է Niro հիբրիդը (լուսանկարներ)
Հարավկորեական Kia մեքենաշինական ընկերությունն ավտոսիրողների դատին է հանձնել Niro նոր հիբրիդը, որն առանձնանում է հարմարավետությամբ ու գեղեցիկ դիզայնով։
Ինչպես նշում է The New York Daily News-ը, այս քրոսովերն իր օրինակով ապացուցում է, որ հիբրիդները կարող են ոչ պակաս զիլ մեքենաներ լինել:
«Սա այնպիսի մեքենա է, որը զիլ տեսք ունի, շատ լավ է քշվում ու զգալի քիչ վնաս է պատճառում շրջակա միջավայրին»,-ասել է Kia-ի արտադրության պլանավորման գծով փոխնախագահ Օրթ Հեդրիքը։
Մեքենայի գնի ու տեխնիկական բնութագրի վերաբերյալ որևէ բան հայտնի չէ: Նշվում է, որ հաջորդ տարի ներկայացվելու է Niro-ի էլեկտրական տարբերակը:















