V10 LG-ն 2 էկրանով և 3 տեսախցիկով համալրված նորագույն սմարթֆոն է թողարկել (լուսանկարներ)
V10 հեռախոսը LG ընկերության` ինքնատիպ, չկրկնվող սմարթֆոն թողարկելու հերթական փորձն է: Այն միանգամից 2 էկրան ունի, որոնք գտնվում են մեկը մյուսի վրա, և համալրված է հիմնական և սելֆիի համար նախատեսված 2 տեսախցիկով:
Ինչպես հաղորդում է Rbc.ru-ն, LG-ի անսպասելի արտադրանքն առաջատար է ոչ միայն տեսախցիկների և էկրանների շնորհիվ: Իրականում այդ փոքրիկ էկրանը, որը տեղակայված է հիմնական էկրանի գլխավերևում, շատ գործառույթներ ունի: Նախ՝ այն ամբողջությամբ փոխարինում է Android-սմարթֆոնների էկրանի վերին սահմանը. այն ցույց է տալիս ժամը, արագ կարգավորումների վահանակը (անջատել/միացնել Wi-Fi-ը կամ Bluetooth-ը):
Երկրորդ՝ այդ էկրանի վրա կարելի է տեղադրել նախընտրած հավելվածներն ու ծրագրերը, որը կարելի կլինի բացել առանց ընդհատելու մյուս էկրանի վրա կատարվող գործողությունը: Հսկայական 5.7 դյույմ անկյունագծով էկրանն այնքան էլ մեծ չի թվում այս պարագայում:
V10-ը համալրված է հավելյալ դիմային տեսախցիկով, որը հարմար է պանորամային սելֆիներ անելու համար: Առանձնակի որակով և մաքրությամբ աչքի է ընկնում նաև սմարթֆոնի հետևի հիմնական տեսախցիկը:















