Microsoft-ի չաթբոթը սպամով «հարձակում է գործել» Twitter-ի օգտատերերի վրա
Microsoft ընկերության Tay չաթբոթը կրկին սկսել է «զրույցը» Twitter սոցկայքի օգտատերերի հետ և սպամով «հարձակում գործել» նրանց վրա, հաղորդում է The Verge-ը։
Անցած շաբաթ սկանդալային արտահայտություններից և անջատվելուց հետո Microsoft-ի չաթբոթը չորեքշաբթի օրը կրկին հայտնվել է համացանցում և իր բաժանորդների պատը լցրել միևնույն հաղորդագրությամբ. «Դուք չափազանց շտապում եք, խնդրում եմ, հանգստացեք… »։
Այդ խոսքը հավանաբար Tay-ի բառապաշարում մտցվել է իր հասցեին հաղորդագրությունների չափազանց շատ քանակության դեպքում:
Ավելի վաղ Microsoft ընկերությունը ստիպված է եղել ներողություն խնդրել և անջատել արհեստական ինտելեկտի բաղադրիչներով իր համակարգը՝ ռասիստական բնույթի «արտահայտություններից» հետո:
Չաթբոթը գործարկվել է դեռ մի քանի ամիս առաջ՝ համացանցի օգտատերերի հետ շփման նպատակով:
Twitter-ի օգտատերերի հետ կես ժամ հաղորդակցվելուց հետո այն կրկին անջատել են: Microsoft-ի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել իրավիճակը:










