6 երևույթ, որ կարող են աշխարհի վերջի պատճառ դառնալ

22:50 • 30.03.16

Երկիրը գոյատևում է, քանի դեռ մեր մոլորակում պահպանվում է բնականոն հավասարակշռությունը` մթնոլորտը, արևի  հեռավորությունը և այլ գործոններ, որոնցով պայմանավորվում է կյանքի զարգացումը:

Այս մասին գրում է Business insider-ը և ներկայացնում գիտնականների ամենահավանական տեսլականները, թե ինչպես կարող է դադարել կյանքը Երկրի վրա:



1.  Մոլորակի միջուկը կարող է սառչել:


Երկիրը շրջապատված է պաշտպանիչ մագնիսական դաշտով` մագնիտոսֆերայով, որը գեներացվում է Երկրի պտույտից, ինչի արդյունքում հեղուկ երկաթ և նիկել է արտանետվում դեպի դաշտը (արտաքին միջուկը)`  հսկայական էլեկտրական աղբյուր ստեղծելով: Եթե միջուկը սառչի, մոլորակը կզրկվի մագնիտոսֆերայից և կկորցնի պաշտպանությունը արեգակնային քամիներից, որոնք ժամանակի ընթացքում մեր մթնոլորտը կփչեն-կտանեն տիեզերք:


2. Արևը կարող է սկսել մահանալ: 


Արեգակը և մոլորակի դիրքը նրա նկատմամբ կյանքի համար կարևոր պայմաններից մեկն է: Բայց Արևը նույնպես աստղ է և օրերից մի օր կարող է մահանալ, ինչպես մյուս աստղերը:


3. Արտաքսված մոլորակ:


Մոլորակները հաճախ կազմավորման ընթացքում դուրս են մղվում արևային համակարգից: Ըստ գնահատումների` նման «արտաքսված» մոլորակները կարող են գերազանցել Ծիր Կաթինում աստղերի թիվը:  Այդ մոլորակներից մեկը կարող է ներխուժել արևային համակարգ, Երկրին քշել անբարենպաստ ուղեծիր կամ անգամ դուրս մղել համակարգից:


4. Երկնաքարեր


Տիեզերքից ցած նետվող քարերը երբեմն կարող են կործանարար լինել, սակայն Երկիրը կործանելու համար, հավանաբար, մի քանի նման երկնաքարեր կպահանջվեն:


5. Թափառող սև անցքը։


Այս խորհրդավոր անցքերը սարսափելի են, քանի դրանց մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, միայն այն, որ դրանք այնքան խիտ են, որ լույսի շողն անգամ չի երևում սև անցքի հորիզոնում: Բացի այդ, սև անցքերը թափառում են տիեզերքում: Չի բացառվում, որ դրանցից մեկը կարող է անցնել արևային համակարգի կողքով:


6. «Մեծ պայթյուն»։


Այս երևույթը կարող է վերջ դնել ողջ տիեզերքի գոյությանը և ոչ միայն Երկիր մոլորակի: Խորհրդավոր ուժը, որ կոչվում է մութ  էներգիա, տիեզերքը ձգում է տարբեր ուղղություններով, և եթե այդ էներգիայի արագությունն շարունակի արագանալ, 22 մլրդ տարի հետո ատոմներն այլևս անկարող կլինեն տիեզերքը միասնական պահել, և այն կտարրալուծվի։

 

6 երևույթ, որ կարող են աշխարհի վերջի պատճառ դառնալ